12 февр. 2011 г.

Հայելու դիմաց նստած


                       Հայելու  դիմաց  նստած

Բարև: Ինչպես տեսնում եմ, գունատ ես, աչքերդ կրկին թաց են: Տխո?ւր ես… Ես նույնպես: Չնայած դու միշտ էլ թախծոտ աչքերով ես ինձ նայում, ժպտում ես` թաքցնելով տխրությունդ: Ինձ թվում է քո աչքերը նման են աղվեսի խորամանկ, գայլի համառ, օձի սուր, ճագարի անկեղծ և շան տխուր աչքերին: Բայց այս ամենի հետ մեկտեղ քո աչքերը մի առեղծվածային բան են պարունակում` նրանք խոսում են, խոսում են այն բաների մասին, որոնք դու լեզվով չես համարձակվում ասել…
Ի?նչ եղավ. սպասիր, դու արտասվո?ւմ ես… ինձնից բացի երևի ոչ ոք չի տեսել քո արցունքները` չէ? որ քեզ համար արտասվելը թուլություն է: Չէ? որ քո կարծիքով արցունքները խղճահարություն են առաջացնում, իսկ դու ատում ես, երբ քեզ խղճում են: Եվ դրանից էլ բխում է քո կյանքի նշանաբանը` <Ավելի լավ է ինձ նախանձեն, ատեն, քան խղճան>…: